603d5da17160d
603d5da172158
Ընդհանուր
Օտոպլաստիան, որը հայտնի է նաև որպես ականջի կոսմետիկ վիրահատություն, ականջի ձևը, դիրքը կամ չափը փոխելու վիրահատական միջամտություն է: Անհրաժեշտություն կա Օտոպլատիա կատարելու, եթե ձեզ անհանգստացնում են, ականջների ձևն ու հեռավորությունը գլխից, ինչը կարող է առաջանալ վնասվածքից կամ ի ծնե արատ լինել:
Օտոպլաստիա կարելի է կատարել ցանկացած տարիքում, երբ ականջներն արդեն լիովին ձևավորվել են, սովորաբար 5 տարեկանից հետո։ Որոշ դեպքերում վիրահատությունը կատարվում է նաև մինչև 3 տարեկանը: Եթե առկա է ակաջների ի ծնե արատ, և եթե վիրահատությունը կատարվի անմիջապես ծննդից հետո, ապա սփլինթինգը կարող է հաջողությամբ ուղղել այս խնդիրը:
Ինչու է անհրաժեշտ կատարել նման վիրահատություն
Կարող եք դիմել Օտոպլաստիայի, եթե՝
⦁ Ականջի կամ ականջների և գլխի միջև հեռավորությունը մեծ է
⦁ Ականջները մեծ են և համաչափ չեն գլխին
⦁ Ականջի նախկին վիրահատության արդյունքը ձեզ չի բավարարում
Օտոպլաստիա սովորաբար կատարվում է երկու ականջի համար, դրանք համաչափ դարձնելու համար: Օտոպլաստիա կարելի է կատարել ցանկացած տարիքում, երբ ականջները հասել են իրենց լիարժեք չափին, սովորաբար 5 տարեկանից հետո: Օտոպլաստիայի արդյունքում անփոփոխ են մնում ականջների տեղը կամ լսելու կարողությունը։
Ռիսկերը
Օտոպլաստիան տարբեր ռիսկեր է պարունակում, այդ թվում `
- Սպիեր: Կտրվածքի արդյունքում առաջացած սպիերը թաքցվում են ականջների հետևում կամ ականջների ծալքերում:
- Ականջի դիրքի անհամաչափություն, որը կարող է առաջանալ բուժման ընթացքում որոշակի փոփոխությունների արդյունքում:
- Մաշկի զգայունության փոփոխություններ: Օտոպլաստիայի արդյունքում ականջների դիրքի փոփոխությունը կարող է ժամանակավորապես ազդել մաշկի զգայունության վրա:
- Կարեր: Մաշկի մակերեսի կարերը նախատեսված են ֆիքսելու ականջի նոր ձևը, անհրաժեշտություն կլինի դրանք հեռացնելու։ Երբեմն կարող է տվյալ հատվածում բորբոքում առաջանալ: Արդյունքում հնարավոր է լրացուցիչ վիրահատության անհրաժեշտություն առաջանա:
- Հիպերկորեկցիա: Օտոպլաստիայի արդյունքում կարող է առաջանալ անբնական ուրվագիծ, որը ականջների հետ տեղաշարժման տպավորություն է ստեղծում:
Ինչպես ցանկացած այլ վիրահատության, օտոպլաստիան առաջացնում է արյունահոսության, վարակի և անզգայացմանը օրգանիզմի ոչ դրական արձագանքի ռիսկեր: Հնարավոր է նաև ալերգիկ ազդեցության դրսևորում։
Ինչպես նախապատրաստվել
Խորհրդատվություն օտոպլաստիայի համար
Խորհրդակցեք վիրաբույժի հետ վիրաբուժական միջամտության մասին: Ձեր առաջին այցի ընթացքում ձեր պլաստիկ վիրաբույժը հավանական է, որ՝
- Վերանայի ձեր բժշկական պատմությունը: Պատրաստվեք պատասխանել ընթացիկ և նախկին բժշկական պայմանների, հատկապես ականջի վարակի վերաբերյալ հարցերին: Խոսեք վերջերս ընդունած ցանկացած դեղամիջոցների մասին, ինչպես նաև ունեցած վիրահատության մասին:
- Ֆիզիկական քննություն անցկացնի: Բուժման լավագույն տարբերակն ընտրելու համար, բժիշկը կստուգի ձեր լսողությունը, ներառյալ ականջների դրանց դիրքը, չափը, ձևը և համաչափությունը: Բժիշկը կարող է նաև նկարել ձեր ականջները ձեր բժշկական պատմության համար:
- Բժշկի հետ քննարկեք ձեր սպասելիքները: Բացատրեք, թե ինչու եք ցանկանում կատարել օտոպլաստիա և ինչպիսի արդյունք եք ակնկալում: Համոզվեք, որ գնահատել եք բոլոր ռիսկերը։
Եթե կայացրել եք օտոպլաստիայի դիմելու որոշումը, ապա, ձեր բժիշկը խորհուրդ կտա որոշակի քայլեր ձեռնարկել վիրահատությանը նախապատրաստվելու համար:
Սնունդ և դեղեր: Անհրաժեշտ է խուսափել ասպիրինից, հակաբորբոքային դեղերից և բուսական հավելումներից, որոնք կարող են մեծացնել արյունահոսության վտանգը:
Ծխելը նվազեցնում է մաշկի մեջ արյան հոսքը և կարող է դանդաղեցնել բուժման գործընթացը: Եթե ծխում եք, ձեր բժիշկը խորհուրդ կտա, որ դադարեցնեք ծխելը վիրահատությունից առաջ և վերականգնման ժամանակ:
Բացի այդ, անհրաժեշտ է, որ վիրահատությանը հաջորդող գիշերը խնամակալը հոգ տանի ձեր մասին։
Ինչ կարող եք ակնկալել
Նախքան վիրահատությունը
Օտոպլաստիա կարող է կատարվել հիվանդանոցում կամ ամբուլատոր վիրաբուժական հաստատությունում: Երբեմն գործընթացը կատարվում է տեղային անզգայացմամբ, որը մարմնի միայն որոշակի մասն է անզգայացնում։ Այլ դեպքերում, ընդհանուր անզգայացում է կատարվում:
Վիրահատության ընթացքը
Օտոպլաստիայի մեթոդները տարբեր են` կախված այն բանից թե ինչ միջամտություն է անհրաժեշտ: Ձեր պլաստիկ վիրաբույժը հատուկ տեխնիկա է ընտրում՝ որոշելու կտրվածքների տեղադրությունը:
Բժիշկը կարող է կտրվածք անել՝
- Ձեր ականջների կողքի մասում
- Ձեր ականջների ներքին ծալքերի մեջ
Կտրվածքներից հետո, բժիշկը կարող է հեռացնել ավելցուկային աճառներն ու մաշկը: Հետո նա թեքում է աճառը ճիշտ դիրքի և դնում ներքին կար։ Մնացած կարերը կօգտագործվեն կտրվածքները փակելու համար։
Վիրահատությունը սովորաբար տևում է մոտ երկու ժամ:
Վիրահատությունից հետո
Օտոպլաստիայից հետո ականջները ծածկվում են վիրակապով։ Հնարավոր է, որ զգաք որոշակի անհարմարություններ և քոր: Ընդունեք ցավազրկող դեղորայք՝ նախապես խորհրդակցելով բժշկի հետ։ Եթե ցավազրկող դեղամիջոց եք ընդունել, իսկ ցավը չի մեղմանում, անմիջապես դիմեք ձեր բժշկին: Չի կարելի կողքի պառկած քնել, այդ կերպ մեծանում է ճնշումն ականջների վրա։ Նաև փորձեք մեծ ուժ չկիրառել կտրվածքների վրա։ Օտոպլաստիայից մի քանի օր անց բժիշկը կհանի վիրակապերը։ Հնարավոր է ականջները լինեն այտուցված և կարմիր: Կրեք բաց օձիքով վերնաշապիկներ։ 2-6 շաբաթ ամեն գիշեր պետք է կրեք գլխակապ, որպեսզի որոշ ժամանակ ականջները պաշտպանված լինեն։ Վիրահատությունից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում, բժիշկը հեռացնում է կարերը, որոշներն էլ ժամանակի ընթացքում կներծծվեն: Խորհրդակցեք բժշկի հետ ձեր առօրյա գործողությունները վերսկսելու մասին, ինչպիսիք են օրինակ՝ ֆիզիկական աշխատանքը, կամ լոգանքի ընդունումը: Վիրակապերի հեռացնելուց հետո տեսանելի կլինեն ականջների տեսքի փոփոխությունները, որոնք մշտական բնույթ են կրելու:
Արդյունքները
Ամրակապերը հեռացնելուց հետո կտեսնեք ձեր ականջների տեսքի փոփոխությունը: Այս փոփոխությունները մշտական են:
Եթե արդյունքները չեն բավարարում ձեզ, խորհրդակցեք ձեր վիրաբույժի հետ` երկրորդական վիրահատություն կատարելու հնարավորության մասին: