603d7010aeb71
603d7010af685
Ընդհանուր
Սեպտոպլաստիան վիրահատական միջամտություն է ուղղելու քթի միջնապատը՝ բարելավելու ոսկրի և աճառի տեղադրությունը, որն առանձնացնում է քթանցքերը: Սեպտոպլաստիայի արդյունքում միջնապատն ուղղվում է և տեղակայվում քթի կենտրոնում: Հնարավոր է, որ նախքան ձևի ուղղումը միջնապատից որևէ հատված կտրելու և հեռացնելու կարիք լինի:
Վիրահատության պլանավորման ընթացքում բժիշկը դիտարկում է ախտանիշները՝ շնչառական բարդությունները և քթի ձևի առանձնահատկությունները: Խորհրդակցեք բժշկի հետ ակնկալվող փոփոխությունների մասին:
Ինչու է կատարվում սեպտոպլաստիան
Քթի միջնապատի որոշակի թեքությունը տարածված երևույթ է: Սակայն, երբ դրա թեքությունը մեծ է, կարող է քթի փակվածություն առաջանալ, որը նվազեցնում է օդի ներհոսքը, ինչը կարող է շնչառական բարդություններ առաջացնել քթի մեկ կամ երկու կողմերում:
Քթի միջնապատի սխալ դիրքը առաջացնում է քթի չորություն, և այն երբեմն պատճառ է դառնում կեղևազատման և արյունահոսության: Սեպտոպլաստիայի արդյունքում՝ աճառի հղկմամբ կամ փոխարինմամբ ամրանում է քթի միջնապատը, ոսկրը կամ երկուսը միաժամանակ:
Եթե առկա շնչառական բարդությունները նշանակալի ազդեցություն ունեն կյանքի, ապրելակերպի վրա, ապա այս դեպքում խորհուրդ է տրվում դիմել վիրահատության:
Ռիսկերը
Ինչպես յուրաքանչյուր վիրահատական միջամտություն Սեպտոպլաստիան ենթադրում է որոշակի ռիսկեր, ինչպիսիք են՝ արյունահոսությունը, վարակը, կամ օրգանիզմի բացասական արձագանքը անզգայացմանը: Սեպտոպլաստիայի մյուս ռիսկերն են՝
- Վիրահատությունից հետո նախկին ախտանիշների առկայություն
- Ուժեղ արյունահոսություն
- Քթի ձևի փոփոխություն
- Միջնապատի բացվածք
- Հոտառության նվազում
- Քթանցքում հեմատոմայի առաջացում
- Վերին շուրթի կամ ատամնաշարի ժամանակավոր թմրածություն
Առաջացած բարդություններից որոշներն ուղղելու կամ ցանկացած արդյունքին հասնելու համար հնարավոր է, որ լրացուցիչ վիրահատության կարիք լինի: Խորհրդակցեք վիրաբույժի հետ անհատական ռիսկերի մասին նախքան վիրահատությունը:
Ինչպես նախապատրաստվել
Սեպտոպլաստիայի նախապատրաստական ընթացքում հարկավոր է վիրաբույժի հետ քննարկել վիրահատության առավելություններն ու ռիսկերը: Սովորաբար այդ քննարկումը կարող է լինել հետևյալ հարցերի շուրջ:
Բժշկական պատմություն: Բժիշկը հարցեր է տալիս ունեցած հիվանդությունների, ինչպես նաև ընդունվող դեղամիջոցների մասին:
Ֆիզիկական զննում: Բժիշկն անցկացնում է ֆիզիկական հետազոտություն, ներառյալ համապատասխան թեստավորումները:
Ֆոտոնկարահանում: Տարբեր անկյուններից կարող է քթի ձևի նկարներ վերցվել: Բժիշկը կարող է դրանք օգտագործել քննարկման համար նախքան Սեպտոպլաստիան, կամ վիրահատության արդյունքները համեմատելու համար:
Ակնկալիքներ: Քննարկեք ձեր սպասելիքները բժշկի հետ: Բժիշկը ներկայացնում է Սեպտոպլաստիայի փոփոխությունները, և ինչպիսին կլինեն դրանք ձեզ համար:
Ինչ կարող եք ակնկալել
Սեպտոպլաստիան ոսկրի կամ աճառի հղկման, վերատեղադրման կամ փոխարինման միջոցով ուղղում է քթի միջնապատը: Վիրաբույժը կատարում է վիրահատությունը քթի մեջ կտրվածքներ անելով: Սովորաբար կարիք է լինում քթանցքերի միջև փոքր կտրվածք անելու: Եթե քթոսկրերը վնասված են և միջնապատը մի կողմ են սեղմում, կարիք է լինում հղկելու ոսկորը, որպեսզի հնարավոր լինի այն ճիշտ տեղադրել: Բաժանիչ ներդիրները փոքրիկ, ամրապնդող ամրակներ են, որոնք կարող են օգտագործվել ուղղելու շեղված հատվածը, երբ խնդիրը քթի միջնապատի երկայնքով է: Երբեմն այս քայլերն անհրաժեշտ են միջնապատն արդյունավետ ուղղելու համար:
Վիրահատության ընթացքը
Սեպտոպլաստիան կատարվում է տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ:
Տեղային անզգայացում: Այս դեպքում անզգայացվում է միայն քթի հատվածը: Վիրաբույժը անզգայացնող է ներարկում ռնգային հյուսվածքներ: Հնարավոր է ներերակային ներարկում: Դեղամիջոցը անզգայացնում է՝ պահպանելով գիտակից վիճակը:
Ընդհանուր անզգայացում: Ընդհանուր անզգայացումը կատարվում է ներերակային ներարկմամբ: Անզգայացման այս տարբերակը ազդում է ամբողջ մարմնի վրա՝ ներառելով ժամանակավոր անգիտակից վաճակը:
Նախապես քննարկեք բժշկի հետ անզգայացման տարբերակը:
Վիրահատության ընթացքում կտրվածքը կարվում է ներծծվող կարով: Միջնապատը ֆիքսելու համար հնարավոր է քթանցքերում փափուկ սիլիկոնե սպլինտեր տեղադրվեն: Արյունահոսությունը կանխելու համար բժիշկը կարող է քթին ձգող, ֆիքսող կապ դնել:
Վիրահատությունից հետո հանգստի սենյակում, անձնակազմը կանցկացնի զննում: Դուրս գրումը կատարվում է նույն օրը:
Վիրահատությունից հետո՝
Հետագա արյունահոսությունը կանխելու համար հնարավոր է բժիշկը խորհուրդ տա հետևել հատուկ ընթացակարգի վիրահատությունից մի քանի շաբաթվա ընթացքում։ Կախված ձեր վիրահատության ծավալից, ձեզ խորհուրդ կտրվի հետևել դրանցին մի քանիսին՝
- Խուսափեք խիստ ծանրաբեռնվածությամբ գործողություններից, ինչպիսիք են, օրինակ՝ աէրոբիկան և վազքը: Սա իջեցնում է արյան ճնշումը, ինչը կարող է հանգեցնել քթի արյունահոսության:
- Խուսափեք քթին հարվածներից
- Գլուխը բարձր դիրքով քնեք
- Բաց պարանոցով ազատ հագուստ կրեք
Արդյունքները
Վիրահատության արդյունքը կայուն է, սակայն երբեմն միջնապատն ու աճառը կարող են շարժվել ժամանակի ընթացքում և կորցնել իրենց ձևը: Քթի աճառը հարաբերական կայուն է երեքից վեց միս: Այնուամենայնիվ, որոշակի փոփոխություններ կարող են առաջանալ վիրահատությունից մեկ տարի հետո կամ ավելի ուշ ժամանակահատվածում: Մարդկանց զգալի մասը նշում է, որ Սեպտոպլաստիան բարելավել է իրենց շնչառությունը:
Որոշները նշում են, որ ախտանիշները պահպանվել են անգամ վիրահատությունից հետո։ Այս պարագայում, ցանկալի արդյունքի հասնելու համար, կարիք է առաջանում կրկնելու Սեպտոպլաստիան: