Welcome to Heratsi N1 University Hospital Բարի գալուստ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց Добро пожаловать в университетскую больницу Гераци N1
+374 91 474169 [email protected]
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars
Loading...
1 View

Անզգայացում

տեղային/ընդհանուր

Ընդհանուր

Ռինոպլաստիան վիրահատություն է, որը փոխում է քթի ձևը: Կարելի է դիմել Ռինոպլաստիայի, եթե քթի ձևի փոփոխություն եք ցանկանում, շնչառության բարելավում կամ երկուսը միաժամանակ:

Քթի կառուցվածքի վերին մասը ոսկրային է, իսկ ստորին մասը` աճառային: Ռինոպլաստիան  կարող է փոխել ոսկրերի դիրքը, ոսկրածածկը, մաշկը կամ երեքը միասին: Խորհրդակցեք ձեր վիրաբույժի հետ, թե ինչ խնդիրներ կլուծի նման վիրահատությունը ձեզ համար և այն մասին, ինչ արդյունքների կարող եք հասնել:

 

Ռինոպլաստիայի պլանավորման ժամանակ ձեր վիրաբույժը կդիտարկի ձեր դեմքի հատկությունները, ձեր մաշկը: Եթե կայացրել եք վիրահատությանը դիմելու որոշում, ապա ձեր վիրաբույժը կպատրաստի ձեզ հարմարեցված ծրագիր:

Ինչու է կատարվում Ռինոպլաստիա

Ռինոպլաստիան կարող է փոխել քթի չափը, ձևը կամ համամասնությունները: Այն կատարվում է վնասվածքները վերականգնելու, ի ծնե արատի շտկման կամ որոշ շնչառական դժվարությունների բարելավման համար:

Ռիսկերը

Ինչպես ցանկացած այլ վիրահատություն, ռինոպլաստիան նույնպես պարունակում է որոշակի ռիսկեր, ինչպիսիք են `

  • Արյունահոսություն
  • Վարակ
  • Անզգայացմանը օրգանիզմի բացասական արձագանք

Ռինոպլաստիային բնութագրական այլ հնարավոր ռիսկերը ներառում են, բայց չեն սահմանափակվում՝

  • Քթով ծանր շնչառություն
  • Ձեր քթի մեջ և շրջակա հատվածում մշտական թմրություն
  • Քթի անհամաչափության հավանականություն
  • Ցավ, գունազրկում կամ այտուց, որը կարող է տևական լինել
  • Սպիեր
  • Միջնապատում առաջացած անցք
  • Լրացուցիչ վիրահատության անհրաժեշտություն

Խորհրդակցեք բժշկի հետ ռիսկերի մասին:

Ինչպես նախապատրաստվել

Նախքան ռինոպլաստիայի պլանավորումը, հարկավոր է հանդիպել ձեր վիրաբույժին, քննարկելու վիրահատությունից ձեր սպասելիքները: Սովորաբար հանդիպումը ներառում է՝

  • Ձեր բժշկական պատմությունը: Ձեր վիրաբույժը հարցումներ է կատարում նախորդ վիրահատությունների, անցյալ կամ ընթացիկ խնդիրների մասին, ինչպես նաև հարցնում է ձեր ընդունած դեղերի, վիտամինների, բուսական հավելումների մասին: Կարևոր է վիրահատությանը դիմելու դրդապատճառների և սպասելիքների քննարկումը: Ձեր բժիշկը կտա հարցեր ձեր բժշկական պատմության վերաբերյալ, ներառյալ` ռնգային խանգարումների, վիրահատությունների և ձեր ընդունած դեղամիջոցների մասին: Եթե ունեք արյան մակարդելիության խանգարումներ, ինչպես, օրինակ՝ հեմոֆիլիան, հնարավոր է, որ արգելվի վիրահատական միջամտություն կատարելը:
  • Զննում: Բժիշկը կկատարի ընդհանուր ֆիզիկական հետազոտություն, ներառյալ լաբորատոր թեստերը և արյան թեստերը: Նա նաև կուսումնասիրի ձեր դեմքի առանձնահատկությունները, քիթը՝ ներսից և դրսից: Ֆիզիկական քննությունն օգնում է բժշկին որոշել, թե ինչ փոփոխություններ պետք է կատարել ձեր մարմնի առանձնահատկություններին համապատասխան, ինչպիսիք են, օրինակ՝ մաշկի հաստությունը կամ քթի աճառի ամրությունը, թե ինչպես կարող են դրանք ազդել ձեր արդյունքների վրա: Ֆիզիկական քննությունն անհրաժեշտ է, ռինոպլաստիայի բարելավումը ձեր շնչառության համար կանխորոշելու համար։
  • Լուսանկարներ: Հնարավոր է, որ անհրաժեշտություն լինի տարբեր անկյուններից ձեր քիթը լուսանկարելու: Ձեր վիրաբույժը կարող է օգտվել համակարգչային ծրագրից ` լուսանկարները փոխելու համար` ցույց տալու, թե ինչպիսի արդյունք կարող է լինել: Ձեր բժիշկը այս լուսանկարները կօգտագործի վիրահատության արդյունքները գնահատելու համար: Ամենակարևորը՝ լուսանկարները հնարավորություն են տալիս կոնկրետ քննարկումներ կատարել վիրաբուժության նպատակների մասին:
  • Ձեր ակնկալիքները: Անհրաժեշտ է վիրաբույժի հետ խորհրդակցել ձեր դրդապատճառների և ակնկալիքների մասին: Նա կբացատրի, թե ինչ փոփոխություն կարող է կատարվել ռինոպլաստիայի միջոցով և ինչ արդյունք  կարող է լինել: Խոսեք վիրաբույժի հետ ձեր ցանկությունների և ակնկալիքների մասին:
  • Եթե ձեր կզակը փոքր է, ապա վիրաբույժը կարող է խորհուրդ տալ վիրահատություն կատարել այն մեծացնելու համար, քանի որ փոքր կզակը ընդգծում է քթի մեծությունը: Նման վիրահատությանը դիմելը պարտադիր չէ, սակայն այն ձեր դեմքն ավելի համաչափ կդարձնի։

Վիրահատության ամբուլատոր անցկացման պարագայում, ցանկալի է, որ ձեզ հետ ուղեկցող լինի։

Անզգայացումից հետո առաջին մի քանի օրվա ընթացքում դուք կարող եք ունենալ հիշողության թուլացում, թույլ ռեակցիա, դատողության խանգարում։ Կարիք կլինի, որ տնային վերականգնման շրջանում ձեզ հետ խնամող լինի:

Սնունդ և դեղեր

Խուսափեք վիրահատությունից առաջ և հետո՝ երկու շաբաթ առաջ ասպիրին կամ իբուպրոֆեն (Advil, Motrin IB և այլն) պարունակող դեղերից: Այս դեղամիջոցները կարող են մեծացնել արյունահոսության հավանականությունը: Ընդունեք միայն այն դեղերը, որոնք հաստատված են ձեր բժշկի կողմից: Նաև խուսափեք բուսական միջոցներից և բուսական  հավելումներից:

Եթե ծխում եք, ապա թողեք ծխելը: Ծխելը դանդաղեցնում է վիրահատությունից հետո բուժման գործընթացը և կարող է մեծացնել վարակի հավանականությունը:

Ինչ կարող եք ակնկալել

Ռինոպլաստիան  չունի քայլերի  կարգավորված հերթականություն: Յուրաքանչյուր վիրահատություն յուրահատուկ է և հարմարեցված այցելուի առանձնահատկություններին  և նպատակներին։

Վիրահատության ընթացքը

Ռինոպլաստիան կատարվում է տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ՝ կախված վիրահատության բարդությունից և վիրաբույժի որոշումից։ Քննարկեք ձեր բժշկի հետ, թե անզգայացման որ տեսակն է առավել հարմար ձեզ համար նախքան վիրահատությունը։

  • Տեղային անզգայացում: Այս դեպքում անզգայացվում է միայն քթի հատվածը: Վիրաբույժը անզգայացնող է ներարկում ռնգային հյուսվածքներ: Հնարավոր է ներերակային ներարկում: Դեղամիջոցը անզգայացնում է՝ պահպանելով գիտակից վիճակը:
  • Ընդհանուր անզգայացում: Ընդհանուր անզգայացումը կատարվում է ներերակային ներարկմամբ: Անզգայացման այս տարբերակը ազդում է ամբողջ մարմնի վրա՝ ներառելով ժամանակավոր անգիտակից վիճակը:

Ռինոպլաստիան կարող է կատարվել ձեր քթի ներսում կամ քթի հիմքում՝ քթանցքերի մեջտեղում կտրվածքի միջոցով։ Ձեր վիրաբույժը, ամենայն հավանականությամբ կվերադասավորի ձեր մաշկի տակ եղած ոսկորների և աճառների դիրքը։ Վիրաբույժը կարող է փոխել ձեր ոսկորների կամ աճառի ձևը մի քանի տարբերակով` կախված այն բանից, թե ինչպիսի փոփոխություն է նախատեսված: Փոքր փոփոխությունների համար վիրաբույժը կարող է օգտագործել ձեր քթից կամ ականջից վերցրած աճառը։ Մեծ փոփոխությունների համար վիրաբույժը կարող է օգտագործել մարմնի այլ մասերից վերցված աճառը: Փոփոխություններից հետո հարթեցնում է քթի մաշկն ու հյուսվածքը, դնում կարեր:

Վիրահատությունից հետո հանգստի՝ սենյակում, անձնակազմը կանցկացնի զննում: Դուրս գրումը կատարվում է վիրահատության հաջորդ օրը:

Վիրահատությունից հետո

Վիրահատությունից հետո հարկավոր է անկողնային հանգիստ, գլխի՝ կրծքից բարձր դիրքով, նվազեցնելու արյունահոսության հավանականությունը և այտուցը:

Քիթը կարող է փակված լինել վիրահատության ժամանակ ձեր քթի ներսում տեղադրված տամպոնների հետևանքով: Որոշ դեպքերում տամպոնները կարող են մնալ 1-7օր: Ձեր բժիշկը նաև քիթը պաշտպանելու համար տեղադրում է արտաքին ֆիքսող կապ։

Աննշան արյան հոսքի և լորձի առկայությունը հեռացնում են վիրահատությունից մի քանի օր անց կամ վիրահատական նյութերը հանելուց հետո։

Ձեր բժիշկը կարող է քթի տակ տեղադրել բինտի փոքր կտոր, որպեսզի այն ներծծի արտադրությունը։ Փոխեք բինտը բժշկի թույլտվությամբ։

Նվազեցնելու արյունահոսության և այտուցի հավանականությունը, ձեր բժիշկը կարող է խնդրել, որոշակի միջոցներ ձեռնարկել վիրահատությունից հետո՝ մի քանի շաբաթվա ընթացքում: Ձեր բժիշկը խորհուրդ կտա՝

  • Խուսափել ծանր աշխատանքներից, ակտիվությունից, ինչպիսիք են օրինակ՝ աերոբիկան և վազքը
  • Ցնուղի փոխարեն ընդունել լոգանք, քանի դեռ ձեր քիթը այտուցված է
  • Խուսափել քթին հարվածից
  • Ընդունել սննդարար ուտելիքներ՝ մրգեր և բանջարեղեն։ Դա կօգնի խուսափել   փորկապությունից: Փորկապությունը կարող է ձեզ լարել, ճնշում գործադրել վիրահատած հատվածի վրա
  • Խուսափել դեմքի լարված շարժումներից՝ ժպիտ կամ ծիծաղ
  • Լվանալ ատամները՝ սահմանափակելով վերի շուրթի շարժումները
  • Կրել լայն բացվածքով հագուստ

Բացի դրանից, մի կրեք ակնոց վիրահատությունից առնվազն չորս շաբաթվա ընթացքում, որպեսզի կանխվի ձեր քթին ճնշումը: Կարող եք ճակատին ֆիքսվող ակնոցներ կրել, մինչև ձեր քիթը բուժվի։ Օգտագործեք SPF 30 արևապաշտպան կրեմը, քիթն արևից պաշտպանելու համար։

Ժամանակավոր այտուց կամ քթի հատվածի գունավորում կարող են առաջանալ վիրահատությունից 2-3 շաբաթվա ընթացքում։ Վիրահատությունից հետո սառույց կամ սառն առարկաներ մի դրեք քթի վրա:

Քիթը կյանքի ընթացքում ենթարկվում է փոփոխության, հետևաբար, դժվար է ասել, թե երբ դուք կհասնեք ձեր վերջնական արդյունքին։

Արդյունքները

Քթի կառուցվածքի շատ փոքր փոփոխությունները, որոնք հաճախ չափվում են միլիմետրերով, կարող են մեծ տարբերություն հաղորդել քթի արտաքին տեսքին։ Եթե որոշում եք կայացրել դիմելու վիրահատական միջամտության, ապա փորձառու վիրաբույժը կարող է հասնել ձեր ցանկալի արդյունքին։ Բայց որոշ դեպքերում փոքր փոփոխությունները բավարար չեն, և դուք ու ձեր վիրաբույժը կարող եք որոշել, երկրորդ վիրահատություն կատարել: Այդ պարագայում հարկավոր է առնվազն մեկ տարի սպասել՝ կատարելու հերթական վիրահատությունը, քանի որ քիթը կարող է փոփոխությունների ենթարկվել այս ընթացքում:

Հաճախակի տրվող հարցեր

Ո՞րն է ռինոպլաստիայի և սեպտոպլաստիայի տարբերությունը

Ռինոպլաստիան վիրահատություն է, որը փոխում է քթի ձևը: Քանի որ շնչառությունը և քթի ձևը փոխկապակցված են, ռինոպլաստիան երբեմն կարող է ոչ միայն փոխել քթի տեսքը, այլև բարելավել շնչառությունը։

Սեպտոպլաստիան վիրահատություն է, որը բարելավում է շնչառությունը միջնապատի ուղղման միջոցով։ Վերջինս բաժանում է քիթը աջ և ձախ մասերի (ռնգային բաժանում): Երբ միջնապատը թեք է, քթով շնչելը դժվար է: Սեպտոպլաստիան հաճախ համակցվում է ռինոպլաստիային։

Ռինոպլաստիան պա՞րզ վիրահատություն է

Ոչ, ռինոպլաստիան բարդ գործընաց է: Այն պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ, քիթը եռաչափ բարդ ձև ունի, տեղակայված դեմքի կենտրոնում: Ռինոպլաստիայի ընթացքում հաճախ կատարվում են շատ փոքր փոփոխություններ: Սակայն այս փոփոխությունները կարող են մեծ դեր ունենալ քիթի տեսքի և գործառույթի իրականացման գործընթացներում:

Այտուցն ու անզգայացնողների ներարկումը թույլ չեն տալիս տեսնել արդյունքը վիրահատությունից անմիջապես հետո: Ռինոպլաստիան նույնպես չունի ստանդարտ պլան կամ քայլերի կարգավորում: Բժիշկները յուրաքանչյուր գործողությունը հարմարեցնում են այցելուի պահանջմունքներին:

Պե՞տք է մնամ հիվանդանոցում

Գրեթե ռինոպլաստիայի բոլոր դեպքերում, հիվանդանոցից դուրս գրումը կատարվում է վիրահատության հաջորդ օրը:

Որքա՞ն է տևում վերականգնման ժամանակաշրջանը

Պլանավորեք վերցնել մեկ շաբաթյա հանգիստ աշխատանքից, դպրոցից կամ այլ պարտականություններից: Առաջին շաբաթվա ընթացքում օր օրի կզգաք վիճակի բարելավում: Վիրահատությունից հետո՝ մեկ շաբաթ անց, վերադառնում է առօրյա դրական զգացողությունը։ Սակայն վիրահատությունից հետո դեռ կլինեն որոշակի այտուցներ: Դրանք հետզհետե աննկատ կդառնան: Մարդիկ սովորաբար վերադառնում են իրենց հիմնական կենսակերպին մեկ շաբաթից, իսկ որոշ գործողություններ կարելի է վերսկսել 2-4 շաբաթ հետո:

Կա՞ն ռիսկեր

Բոլոր վիրահատություններն ունեն ռիսկեր: Բարեբախտաբար, ռինոպլաստիայի ռիսկերը փոքր են, և բարդություններ հազվադեպ են լինում: Ձեր բժիշկը վիրահատությունից առաջ ձեզ հետ մանրամասն կխոսի վիրահատության ռիսկերի և օգուտների մասին:

Որքա՞ն է ռինոպլաստիայի արժեքը

Ռինոպլաստիայի արժեքը կախված է մի քանի գործոններից, ներառյալ վիրահատության բարդությունը, վիրաբույժի վերապատրաստումները,  փորձը և աշխարհագրությունը:

Կարո՞ղ եմ տեսնել, թե ինչ տեսք կունենա իմ քիթը վիրահատությունից հետո

Այո: Նախքան ձեր վիրահատության նախապատրաստումը, ձեր բժիշկը կկատարի ձեր դեմքի անկյունային ստանդարտացված լուսանկարներ: Այս լուսանկարները պատկերացում կտան ձեզ, թե ինչ է տեսք կունենա ձեր քիթը հետագայում։

Ռինոպլաստիան ցավո՞տ է

Ոչ բոլորի համար: Վիրահատությունից հետո մարդկանց մեծամասնությունը ցավը գնահատում է 10-բալանոց սանդղակից 0-ից 4 միավորով:

Վիրակապելո՞ւ եք իմ քիթը

Ոչ, փաթաթուկները կարող են շատ անհարմար լինել: Հավանաբար, ձեր քթի մեջ կտեղադրվի փափուկ տամպոններ: Տամպոնների մեջ կան անցքեր, որպեսզի հնարավոր լինի շնչել: Բժիշկը հեշտությամբ հեռացնում է դրանք առաջին շաբաթվա այցելության ժամանակ։

Որքա՞ն կտևի դեմքի կապտումը

Դեմքի հատվածում կապտումը հազվադեպ է: Եթե ունեք դեմքի շրջանում ոչ մեծ տարածվածությամբ կապտում, ապա այն սովորաբար տևում է մոտ մեկ շաբաթ։

Ինչպե՞ս ընտրել վիրաբույժին

Պլաստիկ վիրաբույժները, դեմքի պլաստիկ վիրաբույժները (օտոլարինոլոգները) մեծ մասամբ կատարում են ռինոպլաստիայի միջամտություններ: Այս մասնագիտությունների համար վերապատրաստումը և հավաստագիրը համարվում են որակի մասին փաստող դրույթներ։ Ձեզ հարկավոր է փնտրել ռինոպլաստիա կատարող վիրաբույժ:

Ամենայն հավանականությամբ, կցանկանաք լավ համբավ ունեցող վիրաբույժ: Եթե ձեր վիրաբույժը հրատարակել է բժշկական գրականության մեջ ռինոպլաստիային վերաբերող բազմաթիվ նյութեր և ցուցաբերել է մասնակցություն կրթական համաժողովներում, ապա դա հավաստում է վերջինիս ակադեմիական փորձի մասին։

Համոզվեք, որ ձեր վիրահատությունը կատարվելու է հավատարմագրված վիրաբուժական հաստատությունում կամ հիվանդանոցում: Հատկանշական է անկաշկանդ մթնոլորտի ստեղծումը: Ընտրեք վիրաբույժի, որը կարող է ձեզ հասկանալի բացատրել պայմանները, վիրահատության ընթացքը։

Հասցե:  58, 60, 60/1 Աբովյան, 0025, Երևան, ՀՀ

Հեռախոսահամար: +374 91 474169

Էլ․ փոստ:  [email protected]