Welcome to Heratsi N1 University Hospital Բարի գալուստ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց Добро пожаловать в университетскую больницу Гераци N1
+374 91 474169 [email protected]
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars
Loading...
1 View
Ընդհանուր

Շուրթի ծավալի մեծացումը պրոցեդուրա է, որը ավելացնում կամ վերականգնում է շուրթի ծավալը և ընդգծում է շուրթերի ու բերանի եզրագծերը։ Ի տարբերություն շուրթի իմպլանտի, այս պարագայում կոսմետիկ վիրաբույժները զգալիորեն նվազ միջամտությամբ հասնում են մինչև մեկ տարի պահպանվող, բնական արտահայտությամբ արդյունքի։

Ինչ տարբերակներ կան

  • Դերմալ ֆիլլերային ներարկումներ
  • Ճարպի ներարկումներ
  • Շուրթի իմպլանտներ

 

Ինչու կատարել շուրթի  ծավալի մեծացում

Եթե անհանգստացած եք ձեր շուրթերի նեղ և անհամաչափ տեսքով, ապա կոսմետիկ միջամտությունները կբարելավեն դրանց տեսքը՝ վստահություն հաղորդելով ձեր ժպիտին։ Փորձառու վիրաբույժը կարող է բարելավել շուրթերի տեսքը հետևյալ տարբերակներով՝

  • Վերականգնել բարակ կամ ծերացող շրթունքների ծավալը
  • Հարթել ուղղահայաց շուրթերի եզրագծերը
  • Բարելավել վերին և ստորին շուրթերի համաչափությունը
  • Փոխել բարակ կամ հարթ շուրթերի ձևը

 

Ինչ տարբերակ է ինձ հարկավոր

Կոսմետիկ վիրաբույժները այցելուների շուրթերի տեսքի բարելավման համար օգտագործում են տարբեր մեթոդներ՝ ժամանակավոր ֆիլլերների ներարկումներից մինչև իմպլանտային վիրահատություն։ Այցելուների մեծ մասն ընտրում ժամանակավոր ֆիլլերներով լուծումը։

Դերմալ ֆիլլերային ներարկումներ

Պահպանումը

1 տարի

Արդյունքը տեսանելի է

2 շաբաթվա ընթացքում

Տնային խնամք

-

Հիլարոնիկ թթվային ֆիլլերները, ինչպիսիք են Juvéderm և Restylane-ը, հայտնի որպես  ոչ վիրաբուժական տարբերակններ,առաջարկում են շուրթերի ծավալի մեծացում մատչելի գնով: Որակյալ դերմալ ֆիլլերները կարող են պարպանել փափուկ և բնական տեսք ունեցող արդյունքը 4-ից 12ամիս: Կախված տեսակից ֆիլլերները կարող են խթանել շուրթերի ծավալը, բարձրացնել շուրթերը և հարթել շուրթերի ուղղահայաց գծերը։

Առավելությունները

  • Տևողությունը՝ 15-30 րոպե
  • Փորձառու կոսմետիկ վիրաբույժը, ճշգրտությամբ արդյունքներին հասնելու համար, որոշում է օգտագործվող ֆիլլերիների չափը
  • Համարյա տնային խնամք չի պահանջվում
  • Բարելավումները սովորաբար երևում են պրոցեդուրայից անմիջապես հետո
  • Արդյունքները վերջնական տեսք են ստանում 2 շաբաթվա ընթացքում
  • Կողմնակի ազդեցությունները սովորաբար մեղմ են՝ ներառելով ներարկման վայրում ժամանակավոր զգայունություն, այտուց կամ կարմրություն: Փորձառու մասնագետի դիմելու պարագայում լուրջ բարդություններ չեն առաջանում։

Հավելյալ

  • Վիրահատությունները պետք է պարբերաբար կրկնվեն `արդյունքների պահպանման համար
  • Գեղեցիկ, բնական արդյունք ստանալու համար հարկավոր է դիմել փորձառու մասնագետին
  • Այցելուների շատ փոքր տոկոսը կարող է ալերգիկ լինել բաղադրիչների նկատմամբ
Ճարպի ներարկումներ

Պահպանումը

երկարատև

Տնային խնամք

մի քանի օր

Օտոլոգուս ճարպի ներարկումները կամ ճարպի պատվաստման ժամանակ օգտագործվում է մարմնի այլ հատվածի ճարպը որպես շուրթի ֆիլլեր։ Ճարպի փոխպատվաստման պրոցեդուրան ներառում է լիպոսակցիա մարմնի մեկ այլ հատվածում և միջամտությունը կարող է կատարվել առանց դեմքի կամ շուրթի հատվածի կտրվածքների։ Պրոցեդուրան պետք է իրականացվի միայն որակավորված կոսմետիկ վիրաբույժի կողմից, որը մասնագիտացված է այս ոլորտում։ Արդյունքում ճարպի ներարկման միջոցով կարելի է հասնել գեղեցիկ եզրագծմամբ ագումենտացված շուրթերի, որոնք ունեն բնական տեսք և պահպանում են այն մեկ տարի։

Շուրթերի ներարկումների առավելությունները՝

  • Ճարպի ներարկումը շուրթերին հաղորդում է բնական տեսք
  • Արդյունքը կարող է պահպանվել մի քանի տարի, երբ վերջնական արդյունքը տեսանելի է դառնում, այլևս կարիք չկա կրկնելու պրոցեդուրան
  • Ալերգիկ ռեակցիայի հավանականությունը մոտ է զրոյի
  • Շուրթերի հատվածում կտրվածք չի արվում

 

Հավելյալ

  • Ճարպի ներարկումները ենթադրում են վիրահատական կոմպոնենտ
  • Պրոցեդուրայի ապահովությունը, ինչպես նաև գեղեցիկ, բնական արդյունքը պահանջում է հատուկ մասնագիտացված, բարձր որակավորմամբ վիրաբույժ
  • Հնարավոր է մի քանի օր խնամքի կարիք լինի տնային պայմաններում, կախված կատարված լիպոսակցիայի ծավալից
  • Ներարկված ճարպի մի մասը հնարավոր է բավարար չլինի տվյալ հատվածի համար՝ հավանականություն ստեղծելով լրացուցիչ միջամտության, ցանկալի արդյունքին հասնելու համար
Շուրթի իմպլանտներ

Անզգայացում

տեղային

Սպիեր

անտեսանելի

Տնային խնամք

1-3 օր

Շուրթի իմպլանտային ծավալի մեծացմանը կարող են դիմել նրանք, ովքեր ցանկանում են առավել երկար պահպանվող արդյունք։ Շուրթերի իմպլանտները կարող են շուրթերի ծավալի մեծացման տևական արդյունք ապահովել պրոցեդուրայի նվազ կրկնությամբ։ Իմպլանտները պատրաստված են փափուկ սիլիկոնից կամ կենսաներծծվող նյութից և լավագույնն են նրանց համար, ովքեր շուրթի զգալի ծավալի մեծացում են ցանկանում։

Փորձառու կոսմետիկ վիրաբույժները շուրթի իմպլանտացիոն ծավալի մեծացում կատարում են տեղային անզգայացմամբ՝ ներդնելով իմպլանտները բերանի անկյունում կատարված նեղ կտրվածքներով։

Իմպլանտների առավելությունը

  • Արդյունքը կարող է պահպանվել մի քանի տարի
  • Փորձառու կոսմետիկ բժշկի կողմից կատարված շուրթի իմպլանտային վիրահատությունը կարող է տևել մինչև 30 րոպե և թողնել անտեսանելի սպիեր
  • Այցելուների մեծ մասը կարիք է ունենում մեկից երեք օրվա տնային խնամքի

Հավելյալ

  • Պրոցեդուրայի ապահովությունը, ինչպես նաև գեղեցիկ, բնական արդյունքը պահանջում է հատուկ մասնագիտացված, բարձր որակավորմամբ վիրաբույժ
  • Շուրթի իմպլանտները հեռացնելու համար հարկավոր է մեկ այլ վիրահատություն
  • Իմպլանտները նախատեսված չեն շուրթերի շերտերը հարթելու համար
  • Ինչպես յուրաքանչյուր վիրահատություն այն ենթադրում է որոշակի ռիսկեր՝ ներառյալ վարակը և արյունահոսությունը

Հասցե:  58, 60, 60/1 Աբովյան, 0025, Երևան, ՀՀ

Հեռախոսահամար: +374 91 474169

Էլ․ փոստ:  [email protected]