Welcome to Heratsi N1 University Hospital Բարի գալուստ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց Добро пожаловать в университетскую больницу Гераци N1
+374 91 474169 [email protected]
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars
Loading...
1 View
Ընդհանուր

Կոսմետիկ վիրաբուժության նպատակն է բարելավել արտաքինը, բարձրացնել ինքնագնահատականը և հաղորդել ինքնավստահություն: Կոսմետիկ վիրաբուժական միջամտություն կարելի է կատարել դեմքի և մարմնի ցանկացած հատվածում:

 

Կոսմետիկ վիրաբուժության տեսակները

Դեմքի համար

  • Ծնոտի վիրաբուժություն
  • Կոսմետիկ ստոմատոլոգիա
  • Ճակատային մաշկի ձգում
  • Բլեֆարոպլաստիա (կոպի վիրահատություն)
  • Օտոպլաստիա (ականջի վիրահատություն)
  • Ռինոպլաստիա (քթի վիրահատություն)

 

Ինչու է կատարվում նման վիրահատություն

Կոսմետիկ վիրաբուժությունը կարող է հանգեցնել երկարատև փոփոխությունների և կարևոր է հասկանալ, թե այդ փոփոխություններն ինչպիսի ազդեցություն կունենան մարդու ներաշխարհի վրա: Նախքան կոսմետիկ վիրահատություն կատարելը, կարելի է մտածել դրդապատճառների մասին, որոնցով ցանկանում եք փոխել ձեր արտաքինը:

Կոսմետիկ վիրաբուժության ճանապարհով հնարավոր է շատ ֆիզիկական թերություններից ազատվել, սակայն ոչ բոլորից: Կոսմետիկ վիրաբուժության կարող են դիմել նրանք, ովքեր՝

  • Իրատեսական ակնկալիքներ ունեն, թե ինչ կարելի է իրականացնել:
  • Հասկանում են բժշկական ռիսկերը, բուժման ընթացքում ֆիզիկական բարդությունները, ինչ կփոխի վիրահատությունը իրենց անձնականում և մասնագիտականում, ապրելակերպի ինչ փոփոխությունների կարող է հանգեցնել վերականգնման ժամանակահատվածը, ծախսերը:
  • Հստակեցրել են իրենց վիրահատության հետ կապված նպատակները։
  • Խրոնիկ բժշկական վիճակը վերահսկողության տակ է:
  • Չեն ծխում կամ խուսափում են ծխախոտից (ներառյալ երկրորդ ծխից) և նիկոտինային արտադրանքներից։
  • Վեց ամսից մինչև մեկ տարի իրենց քաշը կայուն են պահել:
Ռիսկերը

Բոլոր վիրահատությունները, ներառյալ կոսմետիկ միջամտությունները, ենթադրում են որոշակի ռիսկ: Սրտանոթային հիվանդությունների, թոքերի հիվանդությունների, շաքարախտի կամ ավելորդ քաշի պատմություն ունեցողները ունեն ավելի բարձը ռիսկայնություն, քանի որ կարող են առաջանալ բարդություններ, ինչպիսիք են թոքաբորբը, կաթվածը, սրտի կաթվածը, ոտքերի կամ թոքի արյան հյուսվածքի բարդացումներ: Ծխելը նույնպես մեծացնում է ռիսկերը և դանդաղեցնում բուժման ընթացքը:

Վիրաբույժի հետ հանդիպումը կներառի այդ ռիսկերի և մյուս հարցերի քննարկումը կապված այցելուի առողջության պատմության հետ:

Հնարավոր բարդությունները կարող են ներառել `

  • Անզգայացման հետ կապված բարդություններ, ներառյալ թոքաբորբը, արյան տեղային գնդագոյացումը և հազվադեպ՝ մահը:
  • Վիրահատության կտրվածքի տեղում բորբոքում, ինչը կարող է ուշացնել սպիացումը և հանգեցնել երկրորդ վիրահատության անհրաժեշտությանը:
  • Մաշկի տակ հեղուկի գոյացումը:
  • Թույլ արյունահոսություն, որը կարող է կարիք առաջացնել մեկ այլ վիրահատության կամ բավականաչափ զգալի արյունահոսություն, որի դեպքում հարկավոր է արյան փոխպատվաստում:
  • Տեսանելի սպիեր կամ մաշկի անհարթություն:
  • Նյարդերի վանասվածքի հետևանքով նյարդերի անզգայացում ու թուլացում, որը կարող է մշտական լինել:

Հասցե:  58, 60, 60/1 Աբովյան, 0025, Երևան, ՀՀ

Հեռախոսահամար: +374 91 474169

Էլ․ փոստ:  [email protected]