603d6742161e5
603d674216e65
Ընդհանուր
Դեմքի մաշկի ձգումը (ռիդեկտոմա) – դեմքի երիտասարդացման կոսմետիկ վիրաբուժական մեթոդ է։ Պրոցեդուրան կարող է նվազեցնել տարիքային պայմանավորվածությամբ առաջացած մաշկի ծալքերը, այտերի կամ ծնոտի շրջանում մաշկի անհարթությունները նաև շտկել դիմային ձևի փոփոխությունները։
Դեմքի մաշկի ձգման ընթացքում դեմքի երկու կողմերում կտրվածք է կատարվում, իսկ մաշկի տակ գտնվող հյուսվածքները վիրաբուժական միջամտությամբ դասավորվում են, որպեսզի ավելորդ մաշկի հեռացմամբ դեմքին հաղորդվի ավելի երիտասարդ տեսք:
Որպես դեմքի մաշկի ձգման պրոցեդուրայի մաս հաճախ վիրաբուժական միջամտություն է կատարվում նաև պարանոցի մաշկի հատվածում (platysmaplasty), այն նվազեցնում է պարանոցի ճարպային շերտն ու ավելորդ մաշկը:
Պարանոցի մաշկի ձգումը չի վերացնում մաշկի կնճիռները կամ արևի ազդեցությամբ առաջացած վնասը, որի բուժման կամ վերականգնման համար նախատեսված են այլ ընթացակարգեր։
Ինչու է արվում նման վիրահատական միջամտություն
Տարիքային առանձնահատկություններով պայմանավորված փոխվում է դեմքի ձևը, տեսքը: Մաշկը դառնում է նվազ առաձգական և դեմքի որոշ հատվածներում նվազում են ճարպային մասերը, իսկ որոշ հատվածներում՝ ավելանում։ Դեմքի տարիքային փոփոխությունները կարելի է նվազագույնի հասցնել դիմային մաշկի ձգման վիրահատական միջամտությամբ՝
- Այտերի մաշկի կախվածություն
- Ստորին սնոտի ավելորդ մաշկ
- Քթի անկյունային՝ մինչև բերանի հատվածը ծալքավորվող մաշկ
- Պարանոցի մաշկի կախվածության և ավելցուկային ճարպի հեռացում (եթե վիրահատությունը ներառում է պարանոցի մաշկի ձգում)
Դեմքի մաշկի ձգման վիրահատությունը չի վերացնում մակերեսային կնճիռները, արևի ազդեցությամբ առաջացած վնասվածքները, քթի և վերին շրթունքների անհամաչափությունը կամ մաշկի գույնի անհամապատասխանությունները:
Ռիսկերը
Դեմքի մաշկի ձգման վիրահատությունը կարող է որոշակի բարդություններ առաջացնել: Դրանցից որոշները կարող են հարթվել համապատասխան խնամքի, դեղորայքի կամ վիրաբուժական ուղղումների միջոցով: Հազվադեպ են երկարաժամկետ կամ մշտական բարդությունները, որոնք կարող են առաջ բերել զգալի փոփոխություններ: Ռիսկերը ներառում են՝
- Հեմատոմայի առաջացում։ Մաշկի տակ հավաքվող արյան (հեմատոմա) գոյացում, որն առաջացնում է այտուց և ճնշում, դեմքի հետ կապված վիրաբուժության ամենատարածված բարդություններից է: Հեմատոմայի գոյացումը, որը սովորաբար լինում է վիրահատությունից 24 ժամվա ընթացքում, արագորեն վերացվում է վիրահատությամբ՝ կանխելու մաշկի և այլ հյուսվածքներին հասցվելիք վնասը:
- Սպիեր։ Վիրահատությունից հետո առաջանում են սպիեր, որոնք սովորաբար թաքցվում են դեմքի և ականջի մազերի և բնական ուրվագծերով: Հազվադեպ, կտրվածքները կարող են հանգեցնել արտահայտված, կարմիր սպիերի։ Կորտիկոստերիդային դեղորայք կամ այլ բուժական ներարկումներ կարող են կիրառվել մաշկի տեսքը բարելավելու համար:
- Նյարդի վնասվածք: Նյարդերի վնասվածքները, հազվադեպ, կարող են ժամանակավոր կամ մշտապես ազդեցություն թողնել նյարդերի վրա, որոնք ղեկավարում են զգայունությունը կամ մկանները: Ընտրված մկանի ժամանակավոր անզգայացումը, կարող է հանգեցնել դիմային անհամաչափության կամ արտահայտչության, կամ զգայունության ժամանակավոր կորստի, որը կարող է տևել մի քանի ամսից մինչև մեկ տարի: Վիրաբուժական միջամտությունները կարող են որոշակի բարելավել վիճակը:
- Մազերի կորուստ: Հնարավոր է, որ կտրվածքների շրջաններում ժամանակավոր կամ մշտական մազաթափություն առաջանա: Մազի երկարատև կորուստը կարելի է բուժել վիրահատական միջամտությամբ՝ մազի ֆոլիկուլներով մաշկի փոխպատվաստմամբ:
- Մաշկի կորուստ: Հազվադեպ, դիմային մաշկի ձգումը կարող է խոչընդոտել դեմքի հյուսվածքի արյան մատակարարմանը: Այն կարող է հանգեցնել մաշկի կորստի։ Մաշկային հատվածի կորուստը բուժվում է դեղերի, համապատասխան վերքի խնամքի ճանապարհով, իսկ անհրաժեշտության դեպքում նվազեցվում է սպիի տարածությունը:
Ինչպես այլ բարդ վիրահատություների դեպքում դեմքի մաշկի ձգման վիրահատական միջամտությունը կարող է առաջացնել արյունահոսության, վարակի հավանականության և գուցե անզգայացմանը օրգանիզմի անբարենպաստ արձագանքի ռիսկեր: Որոշ սովորություններ նույնպես կարող են մեծացնել բարդությունների առաջացման վտանգը: Հետևյալ գործոնները կարող են զգալի վտանգներ առաջացնել կամ հանգեցնել անբարենպաստ արդյունքների՝
- Արյան հոսքը խթանող դեղեր կամ հավելումներ: Նման հավելումների կամ դեղորայքի օգտագործումը կարող է վիրահատությունից հետո մեծացնել հեմատոզի ռիսկը: Այս դեղերը ներառում են արյան նոսրացման խթանիչներ (Coumadin, Plavix, այլն), ասպիրին, ոչ ստերուսային հակաբորբոքային դեղեր (NSAIDs), ginseng, Ginkgo biloba, ձկան յուղ և այլն:
- Բժշկական պայմաններ: Եթե առկա է որևէ հիվանդության ախտորոշում, որը խոչընդոտում է արյան մակարդմանը, ապա նման դեպքերում արգելվում է կատարել դիմային մաշկի ձգում: Այլ դեպքերում, ինչպիսիք են՝ թույլ վերահսկվող շաքարախտը կամ բարձր արյան ճնշումը, մեծանում է հեմատոմայի և սրտի աշխատանքի բարդությունների վտանգը:
- Ծխելը: Ծխելը զգալիորեն նվազեցնում է վերքերի բուժման ընթացքը՝ մեծացնելով հեմատոմայի առաջացումն և մաշկի կորստի վտանգը:
- Քաշի տատանումները: Եթե առկա է կրկնակի քաշի ավելացման կամ կորստի հակում, ապա այս գործոնները կարող են ազդել դեմքի ձևի փոփոխության վրա և առհասարակ՝ մաշկի տեսքի վրա։ Այս պարագայում վիրաբուժության արդյունքը կարող է բավարար արդյունք ապահովել կամ կարող է դրական լինել միայն կարճ ժամանակով:
Ինչպես նախապատրաստվել
Բժշկի հետ խորհրդատվության ընթացքում խոսեք դեմքի մաշկի ձգման վիրահատական միջամտության մասին։ Այցը հնարավոր է, որ ներառի՝
- Բժշկական պատմության ստուգում և քննություն: Պատրաստվեք անցյալ և ընթացիկ բժշկական պայմանների, նախկինում կատարած վիրահատությունների, պլաստիկ վիրահատությունների,դրանց բարդությունների, ծխելու պատմության, թմրադեղերի կամ ալկոհոլի օգտագործման վերաբերյալ հարցերին պատասխանելուն: Ձեր վիրաբույժը կկատարի ֆիզիկական քննություն, կարող է խնդրել ձեր բժշկական վերջին գրառումները կամ խոսել այլ մասնագետի հետ, եթե ձեր վիրահատությունը կատարելու վերաբերյալ որևէ մտահոգություն կա:
- Դեղորայքի օգտագործման վերանայում: Ներկայացրեք պարբերաբար ընդունած բոլոր դեղերի անվանումները և դեղաքանակները, ներառյալ դեղատոմսով դեղերը, դեղատոմսերը, բուսական դեղերը, վիտամինները և այլ դիետիկ հավելումները:
- Դեմքի քննություն: Ձեր պլաստիկ վիրաբույժը կկատարի դեմքի նկարահանում տարբեր անկյուններից: Վիրաբույժը նաև ուսումնասիրում է ձեր ոսկրային կառուցվածքը, դեմքի ձևը, ճարպի բաշխումը և մաշկի որակը` դեմքի մաշկի ձգման վիրահատության համար ձեզ համար լավագույն տարբերակները որոշելու համար:
- Ակնկալիքներ: Ձեր վիրաբույժը հարցեր կտա ձեր ակնկալիքների մասին դեմքի մաշկի ձգման հետ կապված: Կօգնի հասկանալ, թե ինչպես է դեմքի մաշկի ձգումը փոխելու ձեր արտաքինը և կխոսի այն հարցերի մասին, որոնք չեն կարող ուղղվել դեմքի մաշկի ձգման վիրահատությամբ, օրինակ՝ կնճիռները, դիմային անհամաչափությունները։
Նախքան վիրահատությունը՝
- Հետևեք դեղորայքային ցուցումներին: Նախապես կստանաք հրահանգներ, թե երբ և որ դեղամիջոցների ընդունումն է անհրաժեշտ դադարեցնել: Օրինակ, պետք է դադարեցնել արյունահոսությանը նպաստող ցանկացած դեղորայքի կամ լրացուցիչ հավելումներ օգտագործելուց վիրահատությունից առնվազն երկու շաբաթ առաջ: Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, թե ինչ դեղամիջոցներ կարող են անվտանգ լինել, կամ արդյոք դրանց ընդունման չափը պետք է կարգավորվի:
- Դեմքի և մազերի լվացում: Հավանական է, որ կարիք լինի ձեր մազերը և դեմքը լվանալ վիրահատության օրը՝ վաղ առավոտյան հակաբակտերիալ օճառով:
- Սնունդ չընդունել: Ձեզանից պահանջվում է խուսափել սնունդ ընդունելուց հետո վիրահատությանը նախորդող կեսգիշերից հետո: Կարելի է ջուր խմել և դեղորայք ընդունել, որոնք հաստատվել են ձեր վիրաբույժի կողմից:
- Վերականգնման ընթացքը: Եթե վիրահատությունը կատարվում է ամբուլատոր ընթացակարգով, ապա անհրաժեշտ է հիվանդանոցից դուրս գրվելուց տնային խնամակալի առկայություն, առնվազն տանը վերականգնման առաջին գիշերը:
Ինչ կարող եք ակնկալել
Դեմքի մաշկի ձգում կարող է կատարվել հիվանդանոցում կամ ամբուլատոր վիրաբուժական հաստատությունում:
Նախքան վիրահատությունը
Երբեմն գործընթացը կատարվում է տեղային անզգայացմամբ, որն ազդում է ձեր մարմնի մի մասի վրա: Այլ դեպքերում խորհուրդ է տրվում ընդհանուր անզգայացում։
Վիրահատության ընթացքում
Ընդհանուր առմամբ, դեմքի մաշկի ձգումը ներառում է դիմային մաշկի բարձրացում և դրա հիմքում ընկած հյուսվածքի և մկանների ձգում: Դեմքի և պարանոցի շրջանի ճարպը կարող է հեռացվել կամ վերաբաշխվել: Դեմքի մաշկը վերադասավորվում է դեմքի նոր ձևավորված ուրվագծերի վրա, իսկ ավելցուկային մաշկը հեռացվում է, և վերքը ամրակալվում է կամ ծածկվում բինտով:
Վիրահատական կտրվածքները կախված են այն մեթոդներից, որոնք կիրառելի են տվյալ այցելուի համար՝ հաշվի առնելով վերջինիս նախընտրությունները։
Տարբերակներն են `
- Դեմքի մաշկի ավանդական ձգումը սկսվում է մազերի երկայնքով մաշկի հատումով, որը շարունակում է ներքև՝ անցնելով ականջների դիմացով, ավարտվում է ստորին ականջների հետևում՝ գանգի ստորին հատվածում: Կարող է կտրվածք լինել կզակի ստորին հատվածում՝ պարանոցի տեսքը բարելավելու համար:
- Սահմանափակ կտրվածքը ավելի կարճ կտրվածք է, որը սկսում է մազի երկայնքով՝ հենց ականջի վերևում՝ պտտվելով ականջի շուրջ և չի տարածվում ամբողջ ստորին գանգի հատվածով:
- Պարանոցի մաշկի ձգման վիրահատությունը սկսվում է ականջի դիմացի մաշկի հատումից և շարունակվում է ականջի շուրջ՝ տարածվելով մինչև ստորին գանգ: Նաև փոքր կտրվածք է կատարվում կզակի տակ:
Դեմքի մաշկի ձգման վիրահատությունը սովորաբար տևում է երկուսից չորս ժամ, սակայն կարող է ավելի երկար լինել, եթե միաժամանակ կատարվում են այլ կոսմետիկ ընթացակարգեր:
Վիրահատությունից հետո
Կարող եք զգալ՝
- Մեղմ և չափավոր ցավ
- Հոսք կտրված հատվածներից
- Այտուց
- Կապտուկներ
- Թմրածություն
Անմիջապես դիմեք ձեր բժշկին, եթե ունեք՝
- Վիրահատությունից 24 ժամվա ընթացքում դեմքի կամ պարանոցի հատվածում ծանր ցավ
- Շնչահեղձություն
- Կրծքավանդակի ցավ
- Սրտի անկանոն աշխատանք
Հավանական է, որ վիրահատության կտրվածքները ծածկվեն բշտիկներով։ Ականջներից մեկի կամ երկուսի հետևում՝ մաշկի տակ կարող է փոքր խողովակ տեղադրվել, ավելցուկային արյունը կամ հեղուկը դուրս բերելու համար:
Վիրահատությունից հետո առաջին մի քանի օրվա ընթացքում՝
- Հանգստացեք գլուխը բարձր դիրքով,
- Ցավի մեղմացման համար, բժշկի խորհրդատվությամբ ընդունեք դեղորայք,
- Ցավը մեղմացնելու և այտուցի նվազեցման համար սառույցով պարկեր դրեք։
Հետվիրահատական այցեր
Դուք կունենաք մի քանի հետագա նշանակումներ, որոնք նախատեսված են վիրահատությունից հետո հաջորդ երկու ամիսների ընթացքում: Դրանք կներառեն հետևյալը՝
- Վիրահատության հաջորդ օրը ձեր վիրաբույժը կհեռացնի ձեր դրենաժային խողովակը, հակաբիոտիկ քսուքներով կմշակի ձեր կտրվածքները և նոր բինտերով կփակի։
- Վիրահատությունից երկու կամ երեք օր անց, հնարավոր է, որ դուք կարողանաք բիտային ծածկումից անցնել դեմքին կրելու համար նախատեսված առաձգական ռետինե կապիչին։
- Վիրահատությունից մոտ մեկ շաբաթ անց ձեր բժիշկը կհեռացնի կարերը և կգնահատի վերքը:
- Առաջընթացի գնահատման համար հաջորդ այցելությունները, ամենայն հավանականությամբ, կլինեն բժշկի հայեցողությամբ:
Խնամք
Առաջին երեք շաբաթվա ընթացքում տնային խնամակալի օգնությունը կնպստի ձեր վերականգնմանը՝ նվազեցնելով բարդությունների առաջացման վտանգը:
- Հետևեք վիրաբույժի՝ վերքի խնամքի հրահանգներին:
- Ձեռք մի տվեք առաջացող վերքերին:
- Հետևեք բժշկի հրահանգներին, թե երբ և ինչ տեսակի շամպուն, օճառներ կարելի է օգտագործել:
- Հագեք թույլ հագուստ, որոնք ճարմանդով են փակվում։
- Խուսափեք կտրվածքների և դրա շրջակայքում ավելորդ ճնշումից:
- Խուսափեք դիմահարդարում կատարելուց:
- Ժամանակավոր զերծ մնացեք ուժեղ ծանր ֆիզիկական ակտիվ գործողություններ կատարելուց, օրինակ սպորտ, աէրոբիկա:
- Երեք շաբաթվա կտրվածքով խուսափեք արևի ուղղակի ազդեցությունից, այնուհետև օգտագործեք SPF 30 կամ ավելի բարձր արևապաշտպան քսուք:
- Խուսափեք առնվազն վեց շաբաթվա ընթացքում մազերի ներկում, գունավորում, գունաթափում կատարելուց:
Վիրահատությունից մի քանի շաբաթ կարող եք հարդարել ձեր մազերը՝ թաքցնելու համար կտրվածքները: Մոտակա ամիսների ընթացքում կարելի է աստիճանաբար անցում կատարել բնականոն ընթացքին։
Արդյունքը
Դեմքի մաշկի ձգումը ձեր դիմքին և պարանոցին կհաղորդի ավելի երիտասարդ տեսք: Դեմքի մաշկի ձգման արդյունքները մշտական չեն: Տարիների ընթացքում, դեմքի մաշկը կարող է կրկին թուլանալ: Ընդհանուր առմամբ, կարելի է նշել, որ արդյունքը պահպանվում է մոտ 10 տարի: