Welcome to Heratsi N1 University Hospital Բարի գալուստ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց Добро пожаловать в университетскую больницу Гераци N1
+374 91 474169 [email protected]
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars
Loading...
863 Views
Ընդհանուր

Պլաստիկ և դեմքի վերականգնողական վիրահատություն

Դեմքի պլաստիկ վիրաբուժությունը ենթադրում է գլխի և պարանոցի կառուցվածքային փոփոխություններ` սովորաբար քթի, ականջի, կզակի, այրոսկրերի և պարանոցի հատվածներում: Նպատակն է վերականգնել հիվանդությունից կամ ի ծնե ունեցած բարդույթները, վնասվածքները: Ինչպես նաև մարդիկ հաճախ ցանկանում են ունենալ անթերի արտաքին անկախ տարիքից, և անհրաժեշտություն է առաջանում հարթել տարիքի հետ նկատելի դարձող նշանները, ազատվել կոնտուրային անհամաչափություններից կամ դիմագծերը դարձնել  բնական և համաչափ:

Դեմքի պլաստիկ վիրահատություն իրականացվում է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայում, հավաստագրված բժիշկների կողմից: Դեմքի պլաստիկ վիրահատությունը կատարվում է պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի բժիշկների կողմից:

 

Անհրաժեշտ է ի նկատի ունենալ

Դեմքի պլաստիկ վիրաբուժության համար առաջին քայլը վիրաբույժի հետ հանդիպում է, որի նպատակն է քննարկել նպատակները, այլընտրանքները և հնարավոր ռիսկերը, նաև դեմքի վիրաբուժության օգուտները: Բուժման տարբերակը քննարկելուց և հաստատելուց հետո, կատարվում է պատրաստում վիրահատությանը: Վիրահատությունը կարող է կատարվել ստացիոնար կամ ամբուլատոր հիմունքներով, կախված այցելուի վիճակից: Այնուհետև հետվիրահատական շրջանում վիրաբուժական կազմը կշարունակի խնամքը։

Ծառայություններ

Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի դիմային պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության մասնագետները կատարում են հետևյալ վիրաբուժական ծառայությունները՝

  • Դեմքի էսթետիկ վիրաբուժություն (կոսմետիկ վիրաբուժություն)
  • Շրթունքային ճեղքերի և բերանի խոռոչի վերականգնում
  • Դեմքի բնածին ախտահարումներ
  • Ճակատային մաշկի ձգում
  • Քթի վիրահատություն (բլեֆարոպլաստիա)
  • Դեմքի մաշկի ձգում (ռիդեկտոմա)
  • Կնճիռների ֆիլլերներով հարթեցում
  • Դեմքի կոտրվածքների վերականգանում
  • Դեմքի կառուցվածքի վերականգանում
  • Դեմքի երիտասարդացման վիրահատություն
  • Շուրթերի վիրահատություն
  • Ռնգային խտացում
  • Քթի միջնապատի ուղղում, վերականգնում
  • Ռնգային սեբումի վերականգնում
  • Ռնգային փականի վիրահատություն
  • Օտոպլաստիա
  • Ռինոպլաստիա
  • Սեպտոպլաստիա
  • Մաշկի քաղցկեղի բուժում, հատվածի վերականգնում

Հասցե:  58, 60, 60/1 Աբովյան, 0025, Երևան, ՀՀ

Հեռախոսահամար: +374 91 474169

Էլ․ փոստ:  [email protected]