603d70595100f
603d7059517d5
Ընդհանուր
Բլեֆարոպլաստիան վիրահատություն է, որը վերացնում է կոպերի կախվածությունը և կարող է ընդգրկել ավելորդ մաշկը, մկանները և ճարպը: Տարիների ընթացքում ձեր կոպերը ձգվում են, և դրանց մկանները թուլանում են։ Արդյունքում ավելորդ ճարպը կարող է հավաքվել վերևի և ներքևի կոպերում՝ առաջացնելով հոնքերի կախվածություն, վերին կոպերի կախվածություն և պարկերի առկայություն աչքերի ներքևում:
Ձեզ ավելի մեծ տարիք հաղորդելուց զատ, ձեր աչքերի շուրջ ավելորդ մաշկը կարող է նվազեցնել ձեր կողմնային տեսողությունը (անկյունային տեսողություն), հատկապես տեսողության դաշտի վերին և արտաքին մասերը: Բլեֆարոպլաստիան կարող է նվազեցնել կամ վերացնել տեսողության այս խնդիրները և ձեր աչքերը դարձնել ավելի երիտասարդ։
Հասկանալու համար արդյոք բլեֆարոպլաստիան արդյոք ճիշտ լուծում է ձեզ համար, պարզեք, թե ինչ կարող եք ակնկալել՝ գնահատելով բլեֆարոպլաստիայի առավելությունները և ռիսկերը:
Ինչու է կատարվում նման վիրահատություն
Բլեֆարոպլաստիա կատարելու անհրաժեշտություն է առաջանում, եթե վերին կոպը խանգարում է ձեր աչքերը լիովին բացելու կամ ձեր ստորին կոպերը քաշելու համար: Վերին կոպերի ավելցուկային հյուսվածքի հեռացումը կարող է բարելավել ձեր տեսողությունը: Վերին և ստորին կոպի բլեֆարոպլաստիան կարող է ձեր աչքերը դարձնել ավելի երիտասարդ:
Բլեֆարոպլաստիան կարող է լուծում լինել, եթե ունեք՝
- Կախված կամ կնճռոտված կոպեր
- Վերին կոպերի ավելցուկային մաշկ, որը խանգարում է ձեր տեսողությանը
- Ստորին կոպերին ավելորդ մաշկի առկայություն
- Պարկեր աչքերի տակ
Կարող եք բլեֆարոպլաստիայի հետ միաժամանակ կատարել ճակատային մաշկի ձգում, դիմային մաշկի ձգում։
Ռիսկերը
Բլեֆարոպլաստիայի հնարավոր ռիսկերը ներառում են `
- Վարակի ստացում և արյունահոսություն
- Չոր, գրգռված աչքեր
- Բարդություն աչքերը փակելիս, այլ խնդիրներ
- Տեսանելի սպիեր
- Աչքի մկանների վնասում
- Մաշկի գունազրկում
- Հետվիրաբուժական պարբերական այցեր կլինիկա
- Ժամանակավոր անկանոն տեսողություն կամ, հազվադեպ, տեսողության կորուստ
- Ընդհանուր վիրահատության հետ կապված ռիսկեր, ներառյալ օրգանիզմի արձագանքը անգայացմանը, արյան հյուսվածքի գնդերի առաջացում։
Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, թե ինչպիսի վիրաբուժական ռիսկեր կարող են լինել ձեզ համար: Հասկանալով բլեֆարոպլաստիայի օգուտներն ու ռիսկերը՝ կկողմնորոշվեք, թե որքանով է այն ձեզ հարկավոր։
Ինչպես նախապատրաստվել
Նախքան բլեֆարոպլաստիկայի պլանավորումը, անհրաժեշտ է խորհրդակցել պլաստիկ վիրաբույժի և ակնաբույժի կամ պլաստիկ վիրաբույժի հետ, որը մասնագիտացած է աչքի վիրահատություններով (աչքի պլաստիկ վիրաբույժ) քննարկելու համար՝
- Ձեր բժշկական պատմությունը: Ձեր վիրաբույժը հարցումներ է կատարում նախորդ վիրահատությունների և անցյալ կամ ընթացիկ գործողությունների մասին, ինչպիսիք են՝ աչքերի չորությունը, գլաուկոման, ալերգիաները, արյան շրջանառության խնդիրները, քաղցկեղը և շաքարախտը: Ձեր բժիշկը նաև հարցնում է դեղերի, վիտամինների, բուսական հավելումների, ալկոհոլի, ծխախոտի և թմրանյութերի օգտագործման մասին:
- Ձեր սպասելիքները: Ձեր ակնկալիքների և վիրահատության դրդապատճառների մասին անմիջական քննարկումները կօգնեն պատկերացում կազմել սպասվող արդյունքի վերաբերյալ:
Նախքան կոպի վիրահատությունը, անհրաժեշտ է անցնել հետևյալ հետազոտությունները.
- Ֆիզիկական հետազոտություն: Ձեր վիրաբույժը կկատարի ֆիզիկական հետազոտություն, որը կարող է ներառել ձեր արցունքի արտադրության ստուգումը և կոպերի չափումը:
- Տեսողության հետազոտություն: Ձեր աչքի բժիշկը կհետազոտի ձեր աչքերը՝ ստուգելու տեսողությունը, ներառյալ ձեր անկյունային տեսողությունը:
- Կոպերի լուսանկարում: Ձեր աչքերը լուսանկարվելու են տարբեր անկյուններից: Այս լուսանկարները օգնում են պլանավորել վիրահատությունը, գնահատել դրա անմիջական և երկարաժամկետ ազդեցությունները:
Ձեզնից կպահանջվի.
- Դադարեցնել Warfarin (Coumadin, Jantoven), ասպիրին, ibuprofen (Advil, Motrin IB, և այլ), naproxen sodium (Aleve, այլ), naproxen (Naprosyn) և ցանկացած այլ դեղամիջոցի, կամ բուսական հավելումների օգտագործումը, որոնք կարող են արյունահոսության պատճառ դառնալ: Ձեր բժշկին հարցրեք, թե վիրահատությունից հետո որքան ժամանակ է հարկավոր դադարեցնել այդ դեղերի ընդունումը: Ընդունեք միայն ձեր վիրաբույժի կողմից հաստատված դեղամիջոցները:
- Զերծ մնացեք վիրահատությունից մի քանի շաբաթ առաջ ծխելուց: Ծխելը կարող է դանդաղեցնել ձեր՝ վիրահատությունից կազդուրվելու շրջանը:
- Վերականգնման ընթացքը: Հիվանդանոցից դուրսգրումից տնային խնամակալի առկայություն, առնվազն տանը վերականգնման առաջին գիշերը:
Ինչ կարող եք ակնկալել
Նախքան վիրահատությունը
Բլեֆարոպլաստիան սովորաբար կատարվում է ամբուլատոր պայմաններում, ընդհանուր անզգայացմամբ:
Վերականգնման ընթացքը
Հիվանդանոցից դուրս գրվելիս տնային խնամակալի առկայություն, առնվազն տանը վերականգնման առաջին գիշերը:
Վերին և ստորին կոպերի վիրահատության դեպքում, սովորաբար առաջինը վիրաբույժը աշխատում է ձեր վերին կոպերի վրա: Նա կտրում է կոպի երկայնքով, հեռացնում է ավելցուկային մաշկը, մկանները և ճարպը, փակում կտրվածքը:
Ստորին կոպերի վրա վիրաբուժը կտրվածք է կատարում աչքի բնական ծալքի մեջ կամ ներքևի կոպի ներսի հատվածը: Նա հեռացնում կամ վերաբաշխում է ավելցուկային ճարպը, մկանները, հարթեցնում է մաշկը և փակում կտրվածքը:
Եթե ձեր վերին կոպերը շոշափում են բիբը, ապա այս պարագայում ևս վիրաբույժը կարող է կիրառել բլեֆարոպլաստիայի մոտեցումներց մեկը, որը կոչվում է ptosis (TOE-sis), որը լրացուցիչ խթան է հոնքերի մկանների ձգմանը:
Վիրահատությունից հետո
Վիրահատությունից հետո՝ որոշ ժամանակ հանգստանալուց հետո, կարելի է տուն գնալ և շարունակել կազդուրումը տնային պայմաններում։
Վիրահատությունից հետո կարող եք ժամանակավոր զգալ՝
- Աչքերի համար նախատեսված քսուքից ոչ հստակ տեսողություն
- Աչքերի արցունքոտում
- Զգայունություն լույսին
- Կրկնակի տեսողություն
- Աչքերի թմրածություն
- Աչքերի շրջանում այտուց
- Ցավ կամ անհանգստություն
Ձեր բժիշկը, խորհուրդ կտա վիրահատությունից հետո ձեռնարկել հետևյալ քայլերը՝
- Վիրահատությունից հետո՝ գիշերվա ընթացքում, աչքերին դնել սառույցի պարկեր յուրաքանչյուր ժամվա ընթացքում 10 րոպե տևողությամբ: Հաջորդ օրը, սառույցի փաթեթները կիրառել օրվա ընթացքում 4-5 անգամ
- Նրբորեն մաքրել ակնակոպերը՝ օգտագործելով համապատասխան աչքի կաթիլներ կամ քսուքներ:
- Մեկ շաբաթով զերծ մնացեք լարվածությունից, ծանր իրեր վերցնելուց և լողից
- Մեկ շաբաթ խուսափեք ծանր, լարված աշխատանքներից, ակտիվությունից, օրինակ՝ աերոբիկա և վազք
- Խուսափեք ծխելուց
- Խուսափեք աչքերը կկոցելուց
- Եթե օգտագործում եք կոնտակտային ոսպնյակներ, ապա մի կրեք դրանք մի քանի շաբաթվա ընթացքում
- Կրեք մուգ մոխրագույն արևային ակնոցներ պաշտպանելու ձեր աչքերն արևից և քամուց:
- Մի քանի օր քնեք գլուխը կրծքավանդակից բարձր դիրքով
- Օգտագործեք սառը կոմպրեսներ այտուցը նվազեցնելու համար
- Մի քանի օր անց, անհրաժեշտության դեպքում, ամրակները հեռացնելու համար այցելեք կլինիկա
- Մոտ մեկ շաբաթ խուսափեք ասպիրին, ibuprofen (Advil, Motrin IB, այլ), նապրոքսեն նատրիում (Aleve), նապրոզեն (Naprosyn) և այլ դեղամիջոցների կամ բուսական հավելումների օգտագործումից, որոնք կարող են առաջացնել արյունահոսություն: Անհրաժեշտության դեպքում օգտագործեք acetaminophen (Tylenol, այլ), ցավն անցկացնելու համար
Անմիջապես դիմեք բժշկին, եթե առկա է նշված ախտանիշներից մեկը՝
- Շնչահեղձություն
- Կրծքավանդակի ցավ
- Սրտի ոչ կանոնավոր աշխատանք
- Ուժգին ցավ աչքերում
- Արյունահոսություն
- Տեսողական խնդիրներ
Արդյունքները
Բլեֆարոպլաստիայի արդյունքները գոհացուցիչ են, այն հաղորդում է ավելի կենսախինդ և երիտասարդ տեսք, որն էլ նպաստում է ինքնագնահատականի բարձրացմանը: Որոշ մարդկանց համար վիրաբուժության արդյունքները կարող են տևական լինել ամբողջ կյանքի ընթացքում: Մյուսների համար երկրորդական վիրահատության անհրաժեշտություն է առաջանում:
Ընդհանուր առմամբ այտուցն անցնում է 10-14 օրվա ընթացքում: Վիրահատական սպիերն առողջանում են ամիսների ընթացքում: Կարևոր է հոգ տանել ձեր կոպերի հատվածի մաշկի մասին և պաշտպանել այն արևի ճառագայթներից: